ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այնպիսի իրավիճակ չէ, որ հակառակորդը հարձակվի, հավանականությունը շատ քիչ է. Դավիթ Բաբայան (Tert.am)

Որպեսզի ավելի ամուր լինի մեր անվտանգությունը և սահմանները, միշտ պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով սահմանի իրավճակին:

«Բայց դա չի նշանակում, որ այնպիսի իրավճակ է, որ կարող ենք ասել, որ բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ հակառակորդը հարձակվելու է: Այդպիսի բան չկա, հակառակորդը, բնականաբար, չի փոխվել, չի վերանայել իր տեսլականը, իր նպատակները մեր նկատմամբ, սա փաստ է, սակայն մյուս կողմից ռազմական հավասարակշռությունը պահպանվում է: Ցանկացած իրավիճակ, այդ թվում՝ բարդ իրավիճակ, ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ է ընձեռում»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանի` Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը ոչ այլ ինչ է, քան պանթուրքիզմի դրսևորում, ինչը ոչ միայն ուղղված է մեր դեմ, այլ նաև՝ մյուս երկների: «Վերջին մեկ տարում կա հրադադարի խախտումների նվազում, ինչը Փաշինյան-Ալիև հանդիպումների արդունք է, մենք միշտ էլ ողջունել ենք դա:

Բայց մյուս կողմից՝ սա միայն մեկ շերտն է, կան այլ զարգացումներ, որոնք մենք երբևէ չպետք է մոռանանք, մասնավորապես, որ Ադրբեջանում պահպանվում է հայատյացության ամենաբարձր աստիճանը, մենք տեսնում ենք, թե ինչպիսի ագրեսիվություն է ցուցաբերվում լրատվական, քաղաքական դաշտում»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ այնպիսի իրավիճակ չէ ներկայում, ինչպիսին 2016 թվականի փետրվար, մարտ նախապատերազմյան ամիսներին: «Այն ժամանակ ուրիշ է եղել, և պետք չէ շփոթել, ընդհանուր առմամբ, խախտումների առումով շատ զիջում ենք այն ժամանակահատվածին»,- ասաց նա:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ ի դեմս Ադրբեջանի`ունենք գիշատիչ, ցեղասպան երկիր:

«Ադրբեջանն ուզում է կործանել Արցախը, և երազանք է հայոց պետականության կործանումը, քայլեր անո՞ւմ են այդ ուղղությամբ, այո՛, անում են` քարոզչական, տեղեկատվական դաշտում, քայլերը միշտ էլ եղել են, ոչ մի ձևով այդ քայլերը չեն պակասել, բայց եթե մենք ուժեղ ենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն ենք վարում, ինքը չի դիմում ռազմական գործողությունների:

Հավանականությունը միշտ էլ կա, բայց չենք կարող ասել, որ վաղը սկսվում է պատերազմ, այդպիսի հավանականությունը շատ քիչ է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելի վաղ՝  հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից  մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: