Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հնագույն համայնքներից Մինեսոտա նահանգի 36 ուխտավորների հետ, որոնք երկշաբաթյա այցով հայրենիք էին ժամանել Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովվի` Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ:
Ողջույնի իր խոսքում Թադեոս քահանան տեղեկացրեց, որ ուխտավորների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում` ուրախություն հայտնելով, որ այցը սկսվում է Հայոց Հայրապետի օրհնությամբ: Տեր Հայրը Նորին Սրբությանը ներկայացրեց համայնքային կյանքի ձեռքբերումները` հավելելով, որ համայնքը տարեցտարի ավելի է մեծանում, ավելանում է նաև հայկական ամենօրյա և կիրակնօրյա դպրոցների սաների թիվը:
Հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք, որոնք նորոգում են հայորդիների ազգային, հոգևոր ապրումները՝ հաղորդ դարձնելով սեփական ինքնությանը, հայ ժողովրդի հերոսական անցյալին: Նորին Սրբությունը նշեց, թե քրիստոնեական հավատքի և հայրենասիրության շնորհիվ է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ շարունակում է ազգային-հոգևոր արժեքներով կրթել և դաստիարակել մատաղ սերնդին՝ ակտիվ պահելով հայ համայնքը:
Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև Սուրբ Էջմիածնի խորհրդին` նշելով, որ Էջմիածինը բոլոր հայերի սրտում և աղոթքներում է, և պատմության ամենադժվար պահերին քրիստոնեական հավատքն ու հույսն են օգնել աշխարհասփյուռ հայությանը դիմագրավել ազգի ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին: Նորին Սրբությունը մասնավորապես խոսեց Հայրենիքի և Սփյուռքի կյանքում առկա դժվարությունների ու խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների մասին:
Այս առիթով Հայոց Հովվապետն ի դեմս Տեր Թադեոսի իր գնահատանքը բերեց Սփյուռքի հայոց թեմերում սպասավորող եկեղեցականներին` իրենց հոգևոր առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար:
Հանդիպումից հետո ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ