ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը հայտարարել է միջուկային գործարքի գծով իր պարտավորությունների նոր կրճատումների մասին

DW

Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաև դադարեցնում է ծանր ջրի արտահանումը: Այդ մասին, ինչպես հայտնել է ISNA գործակալությունը, հունիսի 17-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, գրում է «Արմենպրես»-ը:

«Այսօրվանից մենք ձեռնամուխ ենք լինում ուրանի հարստացմանը, որպեսզի մինչև հունիսի 27-ը գերազանցենք ԳՀՀԾ-ով նախատեսված 300 կիլոգրամի չափով դրա կուտակումների ծավալը,-ընդգծել է Քամալվանդին:-Մենք նաև որոշում ենք ընդունել դադարեցնել ծանր ջրի արտահանումը»: Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը, ինչպես նաև մշակված ծանր ջուրը:

Իրանի ատոմային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը ԳՀՀԾ-ի մասնակից եվրոպական երկրներից դեռևս սպասում է գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման գործողություններ: «Եվրոպացիները դեռևս հնարավորություն ունեն ընդունելու այնհրաժեշտ որոշումը: Մեր համբերությունն սպառվել է. մենք սպասում էինք մեկ տարի և 2019 թվականի մայիսի 8-ին տվեցինք ևս երկու ամիս, այնպես որ նրանք դեռևս փոքր-ինչ ժամանակ ունեն իրադրությունը շտկելու համար»,-պարզաբանել է Քամալվանդին: Նա հավելել է, որ Թեհրանը մշտական շփման մեջ է եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: