ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը հանդես է եկել հայտարարությամբ

Հունիսի 17-ին տեղի է ունեցել «Արցախ-ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հերթական նիստի ընթացքում քննարկվել են բարեկամության շրջանակի գործունեության ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին Արցախի հետ Ֆրանսիայի որոշ քաղաքների համագործակցության հռչակագրերի չեղարկմանը: Նիստին հրավիրված ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները :

Այնուհետև նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել և հանդես եկել առաջարկություններով:

Նիստի վերջում «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«

Ափսոսանք հայտնելով Ֆրանսիայի վարչական դատարանների կողմից Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների ու Արցախի Հանրապետության համայնքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերի չեղարկման առթիվ,

Ողջունելով նույն քաղաքների քաղաքապետերի հայտարարություններըշարունակելու և զարգացնելու հաստատված բարեկամականհարաբերություններըինչպես նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամների՝ ֆրանսիական կառավարությանն ուղղված կոչը՝չտրվելու ադրբեջանական ճնշումներին և պահպանելու անկողմնակալություն,

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը.

Բարձր է գնահատում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ տարբեր մակարդակներում համագործակցությունը՝ որպես հումանիտարկրթական,մշակութային, սպորտի և տնտեսական ոլորտներում երկու ժողովուրդների միջև շփումների խթանման կարևորագույն միջոց,

Համոզված է, որ Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև ապակենտրոնացված համագործակցությունը լավագույնս է արտացոլում ժողովուրդների՝ հավասարության և բարիդրացիության հիման վրա հարաբերություններ զարգացնելու հանձնառությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ազատությունն ու ինքնուրույնությունը,

Վերահաստատում է Արցախի և Ֆրանիսայի ժողովուրդների միջև համապարփակ համագործակցության զարգացմանը նպաստելու իր վճռականությունը,

Կոչ է անում Ֆրանսիայի հայկական համայնքին և ֆրանսիացի գործընկերներին՝ ակտիվորեն շարունակելու աշխատանքները հաստատված իրական համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ»:


 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: