ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք պատերազմ չենք մղում ոչ մի ժողովրդի դեմ. Ռոուհանի

Vestnik Kavkaza

Իրանը պատերազմ չի մղում ոչ մի ազգի դեմ, բայց պատրաստ է դիմակայել այլ պետությունների թշնամական գործողություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 18-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Թեհրանի իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում նոր թերմինալի բացման արարողությանը:

«Մենք պատերազմ չենք մղում ոչ մի ժողովրդի դեմ: Վերջ ի վերջո հաղթողը լինելու է Իրանի ժողովուրդը, որովհետև մեր ընդդիմախոսներն ազգ չեն: Դա ոչ փորձառու քաղաքական գործիչների խումբ է, չինովնիկների խումբ, այլ ոչ թե ամբողջ երկիր: Մինչդեռ ամբողջ իրանական ազգն է ներգրավված պայքարում»,- Ռոուհանիի խոսքը մեջբերել է Mehr գործակալությունը:

Նախագահը նշել է, որ մի շարք երկրների ներկայիս հակաիրանական քաղաքականության նպատակն իրանցիների «հույսերը խորտակելն է և կամքը կոտրելը»: «Նրանք դավեր են նյութում, բայց մեր ազգը չի կորցնի արժանապատվությունը: Մենք ցանկանում ենք խափանել մեր հակառակորդի չար մտադրությունները: Մենք տեսնում ենք, որ մեզ վրա գործադրող ճնշումն ուժեղացել է, բայց դրան մեր հակազդումն էլ է ուժգնացել»,- ասել է նախագահը: Նա նաև ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ, չնայած պատժամիջոցներին, Իրանը խնդիրներ չունի օդանավակայաններն ու ինքնաթիռները անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում՝ պահեստամասերով ապահովելու հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: