ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զելենսկին պատմել է, թե ինչ է ասելու Պուտինին հնարավոր հանդիպման ժամանակ

Интерфакс

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ առաջին հերթին կարծարծի Դոնբասի և Ղրիմի հարցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կսկսենք այն բանից, որ Դոնբասը և Ղրիմն Ուկրաինա են»,- ասել է Զելենսկին գերմանական Bild թերթում հրապարակված հարցազրույցում: Ուկրաինայի պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Ղրիմը շատ շուտով կվերադառնա Ուկրաինայի կազմ:

«Ես շատ եմ սիրում Ղրիմը: Ես այնտեղ եղել եմ շատ-շատ անգամ: Դա եզակի վայր է Ուկրաինայում՝ իր բնությամբ և պատմությամբ: Ինձ համար Ղրիմը միշտ եղել է և մնում է Ուկրաինայի բաղկացուցիչ մասը»,- ասել է Զելենսկին: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, հունիսի 18-ին սպասվում է Զելենսկիի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բացի Մերկելից, Գերմանիայում Զելենսկիին կընդունի նաև երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: