ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ արձակված արկն ընկել է Գյանջայի տներից մեկի վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է տեղեկություններն առ այն, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է Գյանջա քաղաքի (Գանձակ) տներից մեկի վրա: Այս մասին հաղորդում է Minval գործակալությունը:

Զաքիր Հասանովը հայտնել է, որ արկն արձակվել է Գյանջայի մոտակայքում գտնվող Սեյֆալիի հրաձգարանից:

«Տանկերն ուսումնական արկեր են օգտագործել, մակետներն ուղղված են եղել դեպի սարերը: Արկն ընկել է` ժայռից մոտ 18 կմ անդրադարձ թռիչք կատարելով: Հենց տեղեկացանք այդ մասին, զորավարժությունները դադարեցնելու հրաման տվեցի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ քաղաքացուն հասցված վնասը կփոխատուցվի բանակի հաշվին:

Նրա խոսքով` արկն ուսումնական է եղել:

«Եթե դա մարտական արկ լիներ, ապա զոհերն անխուսափելի կլինեին»,- ասել է Հասանովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: