ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատանեկան ԵԱ. Վիգեն Նազարյանն՝ արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքումանցկացվող Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ:

Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցի եւ դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Վարուժան Անտոնյանը (55 կգ) եւ Արման Խաչիկյանը (65 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Արմեն Հարությունյանը (51 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) հունիսի 19-ին կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար, իսկ Հոմերոս Առաքելյանը (45կգ) հնարավորություն է ստացել մասնակցել սփոփիչ գոտեմարտի:

Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաեւ Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Լյովա Խաչատրյանը (71կգ) եւ Ռազմիկ Մահլումյանը (92 կգ), որոնք հաջողության չեն հասել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: