ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

Չինաստանն ու ԱՄՆ-ն վերսկսում են առևտրային բանակցությունները

The Economist

ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները առևտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հունիսի 18-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:

«Հունիսի 19-ից մեր թիմերն սկսում են բանակցություններն առևտրական գործարքի շուրջ: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Չինաստանը ցանկանում է գործարք կնքել, մենք ցանկանում ենք գործարք կնքել, բայց գործարքը պետք է լավը լինի բոլոր կողմերի համար»,- նշել է պետության ղեկավարը:

Նա նաև հայտնել է, որ երեքշաբթի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցը շարունակական էր: «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ: Կարծում եմ՝ մենք առևտրական գործարք կնքելու շանս ունենք»,- նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:

Խոսելով G20-ի գագաթնաժողովի հարթակներում Չինաստանի նախագահի հետ պլանավորված հանդիպման մասին, որը կկայանա Օսակայում հունիսի վերջին, նա ասել է, թե բանակցությունները «կարող են շատ լավ ընթանալ»


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 6 կմ/ժ
8 C°
 
10°  26° 
24.09.2019
13°  27° 
25.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը