ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել. Նիկոլ Փաշինյան

Անկեղծ ասած՝ ես ինձ չեմ հիշում Ղարաբաղի հարցի կարգավորման լավատեսական տրամադրություն հաղորդելիս, որովհետև ընդհակառակը՝ միշտ ասել եմ, որ պատերազմն ավարտված չէ, և այն ցանկացած պահի կարող է բռնկվել, այսօր՝ ԱԺ-կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Այսօր»-ը։

«Ադրբեջանը պարզապես ցանկանում է փորձ անել Ղարաբաղի հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական, բանակցային հունից։ Այս գործիքն Ադրբեջանը երկար ժամանակ կիրառում է, Հայաստանը, ԶՈՒ պատրաստականության մակարդակը բարձրացնելով, պետք է դիմակայի։ Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել», - ասաց նա։

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գործադիրի ղեկավարը գնահատում հայկական կողմի դիվանագիտական ջանքերը, արդյոք այս դաշտում արվում է առավելագույնը։

Վարչապետն ի պատասխան նկատեց, որ Հայաստանը շարունակում է դիվանագիտական ջանքերը։

«Մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ։ Կարծում  եմ՝ մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել», - ասաց նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: