ԵՐԵՎԱՆ 35 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 714,18 դրամ ԱՐԾԱԹ - 245,57 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 929,39 դրամ

Հայաստանն ու Ղարաբաղն ի վիճակի են պաշտպանել իրենց շահերը. Փաշինյան

Չկա հանդիպում, որի ժամանակ չքննարկվի Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, փոխանցում է News.am-ը: 

Վարչապետը վստահեցրել է, որ բանակցությունները գտնվում են ընթացքի մեջ:

«Բոլոր այն հարցերը, որոնք խանգարում են բանակցային գործընթացին, կբարձրացվեն: Չկա հանդիպում, որի ժամանակ չքննարկվի Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը»,- հայտարարել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնում է, որտեղ կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ:

Անդրադառնալով այն դիտողություններին, որ Ադրբեջանը, կարծես, չի ընդունել բանակցությունների՝ հայկական կողմի առաջարկած ընկալումը, և, հնարավոր է, որ դա ընդունել է որպես հայկական կողմի թուլություն, Փաշինյանը պատասխանել է, որ Բաքվի դիրքորոշումը բացառապես Բաքվի անձնական գործն է:

«Հայաստանն ու Ղարաբաղն ի վիճակի են պաշտպանել իրենց շահերը ինչպես դիվանագիտական դաշտում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում՝ առաջնագծում: Այս ընթացքում մենք դա ապացուցել ենք և շարունակում ենք ապացուցել»,- նշել է ՀՀ վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 6 կմ/ժ
35 C°
 
23°  36° 
24.07.2019
23°  36° 
25.07.2019
Հարցում

Շոգ եղանակն ազդո՞ւմ է ձեր աշխատունակության վրա: