ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի ղեկավարը պատմել է հայկական արմատների մասին

AP

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ջեֆրի Հարիգյանն իսկապես հայկական արմատներ ունի, իսկ հայրական կողմից նրա տատն ու պապը ԱՄՆ են մեկնել Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասել է գեներալը:

«Իմ տատն ու պապը հայրական կողմից ծնունդով Հայաստանից են, Երևանից: Նրանք անցնելով ԱՄՆ Էլլիս կղզին բնակություն են հաստատել Չիկագոյում»,- պատմել է գեներալը, որը վերջերս նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի ղեկավարի պաշտոնում:

«Ես մեծացել եմ հայկական կերակուրներով և գրեթե ամեն հանգստյան օր անցկացրել եմ հորս ծնողների տանը»:

Հարիգյանը ռազմական օդաչու է, 1985 թվականին ավարտել է ԱՄՆ ՌՕՈւ Ակադեմիան:

Նա ավելի քան 4100 ժամ թռիչք է իրականացրել F-22 և F-15C ինքնաթիռներով: Գեներալը նաև նշել է, որ ինքն ընտանիքում առաջին զինվորականը չէ.

«Մորեղբայրս ծառայել է բանակում, իսկ մորս հայրը՝ նավատորմում»:

Հարիգյանն ավելի վաղ զբաղեցրել է ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարության հրամանատարի պաշտոնը, ղեկավարել է Աֆղանստանում թալիբների և Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» դեմ օդային արշավը:     


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: