ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերջին 14 տարում Սի Ցզինպինը Հյուսիսային Կորեա այցելած Չինաստանի առաջին առաջնորդն է

The Hankyoreh

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը 14 տարում առաջին անգամ պատմական պետական այցով Հյուսիսային Կորեա է ժամանել, հայտնում է NEWS.am-ը:

Պարբերականը նշում է, որ նախկինում 2 երկրները «սառը պատերազմի» վիճակում էին, որը հարուցել էին Փհենյանի միջուկային սադրանքները և ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին Չինաստանի մշտական աջակցությունը:

Սի Ցզինպինը Հյուսիսային Կորեայում կլինի երկօրյա պետական այցով: Չինաստանի առաջնորդը Փհենյան է ժամանել տիկնոջ՝ Պեն Լիյուանի, ԱԳ նախարար Վան Իի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Նշվում է, որ չինացի առաջնորդի այցի առիթով Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում կախված են չինական դրոշներ՝ հյուսիսկորեական խորհրդանիշների հետ միասին:

Սի Ցզինպինը Փհենյանում կայցելի նաև Բարեկամության աշտարակ, որը Կորեական պատերազմի ժամանակ Հյուսիսին պարտությունից փրկած չինական զորքերի հուշակոթողն է:

Սի Ցզինպինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը աշխատում են կապերի վերականգնման շուրջ. Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել արդեն 4 անգամ:

Վերլուծաբանների կարծիքով՝ չինացի առաջնորդը սպասում էր մինչև ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև վարվող բանակցությունները կկորցնեին իրենց նշանակությունը և միայն դրանից հետո է կատարել իր այցը:

Հյուսիսկորեացի վերլուծաբան Լիմ Յուլ-Չուլի կարծիքով՝ այս ուղևորությունը Չինաստանին հնարավորություն է ընձեռում ցույց տալու տարածաշրջանում իր ազդեցությունը: Ինչն վերաբերում է Հյուսիսային Կորեային, ապա, վերլուծաբանի կարծիքով, այս երկիրը ցանկանում է ԱՄՆ-ին ցուցադրել, որ վայելում է Չինաստանի աջակցությունը, և Վաշինգտոնին ակնարկել, որ պետք է դադարեցնի իր առավելագույն ճնշման քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ոչ մի համաձայնագիր չի կնքվել, իսկ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունները անցյալ ամիս փակուղի են մտել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: