ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ն միաձայն վավերացրեց ՀՀ-ի և Կորեայի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ նախագիծն Ազգային ժողով է ներկայացրել ՀՀ կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքում: Համաձայնագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիարժեք պաշտպանություն և անվտանգություն, ինչպես նաև արդար և հավասար ռեժիմ միջազգային իրավունքին համապատասխան:

Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 102 կողմ ձայնով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: