ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը` Մամեդյարովի հետ հանդիպման մասին

PRESS OFFICE OF THE MFA OF RA

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սակայն վերջին շրջանի զարգացումներն իրենց ազդեցությունն են թողնում բանակցային գործընթացի վրա: Այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Մենք պետք է զգուշորեն մոտենանք և հավատարիմ մնանք այն համաձայնություններին, որոնք ձեռք ենք բերել նախորդ ամիսներին: Եվ դա մեր այսօրվա բանակցությունների շատ կարևոր մասն էր»,- ասել է Մնացականյանը։

Նա կարևորել է քաղաքական կամքի առկայությունը՝ առաջնային խնդիր համարելով համապատասխան միջավայրի ապահովումը: Նախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են հայտնի սկզբունքների շուրջ, սակայն յուրաքանչյուր համաձայնություն պետք է հիմնվի փոխզիջման վրա՝ ի նպաստ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի բնակչության։ Մնացականյանի գնահատմամբ` զինադադարի խախտումները կարևոր մարտահրավերներ են: «Անհրաժեշտ է նվազեցնել լարվածության մեծացման սպառնալիքը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել համապատասխան միջավայր՝ առաջ շարժվելու համար»,- ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: