ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ

ИЗВЕСТИЯ/Алексей Майшев

Կրեմլում նշել են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են ավիափոխադրումները դեպի Վրաստան վերականգնելու համար։ Դա ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգների վերացումն է։ Գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Վրաստանում իրավիճակը պետք է նորմալանա, պետք է չեզոքացվեն մեր քաղաքացիների համար բոլոր վտանգներն ու սպառնալիքները»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի հուլիսի 8-ից արգելվում է ռուսական ավիաընկերություններին ռուսների տեղափոխումը Ռուսաստանից Վրաստանի տարածք։ Ինչպես նշվում է հրամանագրում, դա արվել է Ռուսաստանի ազգային անվտանգության, ՌԴ քաղաքացիների անվտանգության համար։

ՌԴ կառավարությունը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների ու նրանց բեռների վերադարձը կազմակերպելու համար, հաղորդում է Panorama.am


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: