ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը հավերժ ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալու ցանկություն է հայտնել (տեսանյութ)

joinfo.ua

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում տեսանյութ է տեղադրել, որում, սյուժեի համաձայն, նա հավերժ մնում է գերտերության ղեկավարի պաշտոնում, հայտնում է Tert.am-ը:

Տեսանյութում պատկերված է The Time ամսագրի շապիկը, որը հաղորդում է հերթական նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին՝ 2024 թ.-ին, 2056-ին, 2120-ին և այդպես շարունակ՝ մինչև անվերջություն: Տեսանյութն ավարտվում է Trump 4eva («Հավերժ Թրամփ») գրությամբ: 

Գրառման մեկնաբանություններում որոշ օգտատերեր նույն ոճով հեգնական լուսանկարներ ու անիմացիոն տեսանյութեր են տեղադրել, որոնք բազմաթիվ դիտումներ ու հավանություններ են ունեցել: Լուսանկարներից մեկում նույն ամսագրի շապիկին նախագահի՝ բանտում հայտնվելու մասին նորությունն է, մեկ այլ լուսանկարում ամսագիրն ազդարարում է Թրամփի հաղթանակը Twitter սոցկայքում սադրիչ գրառումների առաջնությունում:

Բազմաթիվ դիտումներ են հավաքել նաև օգտատերերի հրապարակած տեսանյութերը, որոնցում Թրամփն իր նախագահական աթոռի հետ ջրի տակ է անցնում, Սպիտակ տունը դառնում է Կրեմլ, կամ էլ ինքը՝ Թրամփը, վերածվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:

Օգտատերերի մյուս մասն աջակցել է նախագահին՝ ցանկություն հայտնելով, որ նա, ի հեճուկս ազատախոհների, շարունակի պաշտոնավարել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: