ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի օմբուդսմենը կոչ է արելաջակցել Վրաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը

Ռուսաստանի Դաշնության  օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան ռուս-վրացական հարաբերություների սրման ֆոնին դիմել է իր վրացի գործընկեր Նինո Լոմջարիային՝ կոչ անելով աջակցել Վրաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, հայտնում է ria.ru-ն:

ՌԴ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները ծայրահեղ մտահոգություն են առաջացնում:

Մոսկալկովան ընդգծել է, որ խախտվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցած ռուսական պատվիրակության նախագահ Սերգեյ Գավրիլովի և պատվիրակության մյուս անդամների իրավունքները և որ նրանց կյանքը հայտնվել է  վտանգի տակ, ինչի պատճառով պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը:

«Հարձակման է ենթարկվել նաև «Ռոսսիա 24» հեռուստաալիքի նկարահանող անձնակազմը, իսկ հազարավոր ռուս զբոսաշրջիկներ ստիպված են ընդհատել իրենց հանգիստն ու շտապ հետ վերադառնալ: Մարդու իրավունքների նման խախտումներն անընդունելի են այն հասարակությունում, որը պարտավորվել է հարգել և պաշտպանել համամարդկային արժեքները՝ ամրագրված Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում»,- ասել է օմբուդսմենը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: