ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում այսօր քաղաքապետի ընտրություններ են անցկացվում

Այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, հայտնում է «Ազատությունը»:

Այս պաշտոնի համար երկու հիմնական թեկնածու է պայքարում՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ու «Ազգայնական շարժում» կուսակցության համատեղ թեկնածու Բինալը Յըլդըրըմը և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» ու «Լավ» կուսակցությունների առաջադրած թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:

Քվեարկությունից օրեր առաջ ORC գործակալության անցկացրած հարցումների համաձայն, Բինալի Յըլդըրըմը 48,3 տոկոս, իսկ նրա մրցակիցը 47,7 տոկոս ձայն ստանալու հնարավորություն ունի:

Մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 13 հազար ձայների տարբերությամբ Ստամբուլում հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Իշխող կուսակցության բողոքարկումից հետո, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մայիսի 6-ի որոշմամբ, չեղյալ էր համարել քվեարկության արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրությունը պետք է կրկնել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: