ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր

Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ չեմպիոն, տեղեկացնում է ՀԱՕԿ։

Եզրափակիչ գոտեմարտում Գևորգյանը 6։3 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի նկատմամբ։

Պատանի ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին:

1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Գկիվի Բլիացեին:

1/4 եզրափակչում Գևորգյանը 11։0 հաշվով առավելության էր հասել բուլղարացի Վասիլև Կարամֆիլկովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացոցիչ Ռեդջեփ Հաջարիին։

Հունիսի 23-ին պայքարի դուրս եկած ըմբիշներից Գենիկ Ասատրյանը (60 կգ) դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 1։6 հաշվով պարտվելով Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովին։

71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6։4 հաշվով հաղթելով մոլդովացի Լիլիան Բալանին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: