ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

Council of Europe

Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը, որը կանցկացվի մինչև հունիսի 28-ը։ Նստաշրջանի կարևորագույն քննարկումներից է լինելու որոշումների կայացման գործընթացը՝ կապված հավատարմագրերի ու քվեարկության հետ։ Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։

Բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի պատրաստած այս բանաձևի ընդունումը կարևոր է, որը կարող է հնարավորություն տալ Ռուսաստանի Դաշնության պատգամավորներին՝ մասնակցել ԵԽԽՎ նիստերին։

Նշենք, որ Ռուսաստանը պատվիրակություն է կազմել ու ուղարկել Ստրասբուրգ, քանի որ պատգամավորների մեծամասնությունը կողմ են այս բանաձևի ընդունմանը։

ԵԽԽՎ այս նստաշրջանում պատգամավորները կընտրեն նաև 70-ամյա կազմակերպության նոր գլխավոր քարտուղար, որը կփոխարինի Թորբյորն Յագլանդին։

Հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում Նախարարների կոմիտեի գործունեությունը կներկայացնի Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական նախարար Ամելի Դե Մոնչալինը։ Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սուսան:

Օրակարգային հարցերից են լրագրող Դաֆնի Կարուանա Գալիզիայի սպանությունն ու օրենքի գերակայությունը Մալթայում, կանանց նկատմամբ բռնության և գենդերային հավասարության դեմ պայքարի համատեղ քննարկումը երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դադարեցումը, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հանդես կգա երեխաների վաճառքի ու սեռական շահագործման մասին հայտարարությամբ:

Վեհաժողովը կքննարկի նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Բուլղարիայի հետ հետմոնիտորինգային երկխոսությունը, Բորիս Նեմցովի սպանությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ բյուջեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: