ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել Ռուսաստանին ԵԽԽՎ վերադարձնելուն

Հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում քվեարկության է դրվել Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությանը Վեհաժողով վերադարձնելու վերաբերյալ հարցը: Հայաստանի պատվիրակության ղեկավարը դեմ է քվեարկել այդ հարցին առնչվող բանաձևին:

«Ուժեղացնելով Խորհրդարանական Վեհաժողովի որոշումների կայացման գործընթացը հավատարագրման և քվեարկության վերաբերյալ» անվանումը կրող փաստաթուղթը քվեարկության է դրվել  հունիսի 24-ին:

Բանաձևը հենվում է ԵԽԽՎ զեկույցի վրա, որով «Վեհաժողովը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, համաձայն իր պարտավորությունների, պատվիրակություն նշանակել Վեհաժողովում և շարունակել կատարել իր վճարումները Կազմակերպության բյուջե»:

Դրանից առաջ բանավեճ է անցկացվել «Վերջ դնելով Ռուսաստանի շանտաժին. Նախարարների կոմիտեի պահանջը՝ հաշվետու պահել Ռուսաստանի Դաշնությանն իր անդամավճարը չվճարելու համար» թեմայով:

Հայաստանի ԱԺ պատվիրակության երկու անդամները՝ Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձևին, իսկ Ռուբեն Ռուբինյանը՝ դեմ:

Հայաստանի պատվիրակությունից քվեարկության իրավունք ունեն Ռուբեն Ռուբինյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Հովհաննես Իգիթյանը:

Ընդհանուր բանաձևին կողմ է քվեարկել 118, դեմ՝ 62, ձեռնպահ՝ 10 ԵԽԽՎ պատվիրակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: