ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին է այցելել հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղով հիվանդ երեխաներին է այցելել հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութը): Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Երգչի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջև բարեկամությունը սկսվել է այս տարվա ապրիլին, երբ Աննա Հակոբյանի ԱՄՆ այցի ժամանակ Լոս Անջելես քաղաքում բարեգործական ընթրիքներից մեկի ժամանակ երգիչը աճուրդի հանեց իր կիթառն ու այն նվիրաբերեց հիմնադրամին: Երգիչը հանդիպել է բուժում ստացող երեխաներին, շփվել նրանց և նրանց ծնողների հետ ու նաև մի քանի ստեղծագործություն կատարել:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ գտնվում, այսօր ձեզ համար պետք է երգեմ ու նաև պետք է գամ ու ձեր հարսանիքներին էլ ես եմ երգելու»,- ասել է Հարութ Փամբուկչյանը` շեշտելով, որ իր երգերով ու ներկայությամբ հույս է տալու երեխաներին ու նրանցից էլ ստանա լույս ու ոգեշնչում:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկա դրությամբ աջակցում է ավելի քան մինչև 25 տարեկան 170 երեխայի և երիտասարդի հաղթահարել քաղցկեղը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: