ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ կոնգրեսականը ներկայացրել է լրացում, որով կարգելվի սպառազինություն վաճառել Ադրբեջանին

anca.org

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի հնագույն անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը հունիսի 25-ին ներկայացրել է լրացում, որով կարգելվի սպառազինություն վաճառել Ադրբեջանին, որը մեծացնում է քաղաքացիական ինքնաթիռներ խփելու երկրի հնարավորությունները։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Աղբյուրի համաձայն՝ այս նախաձեռնությունն ուղղված է այն բանին, որպեսզի Բաքվին թույլ չտա մշտական սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիային Ստեփանակերտի օդանավակայի համար։

«Այս լրացումն ազդանշան է Ադրբեջանին, որ նա չի կարող այսուհետ ևս սպառնալ, թե կխոցի քաղաքացիական ինքնաթիռներ։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը վախեցնի հարևաններին»,- ասել է Շերմանը։

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը դեմ է քաղաքացիական ինքնաթիռների ցանկացած սպառնալիքին։

2011 թվականի մարտին Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նախազգուշացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որ թույլ չի տվել թռիչքներ կատարել դեպի Լեռնային Ղարաբաղ, և նշել է, որ ավիացիայի մասին օրենքի համաձայն՝ իրենք կարող են «ֆիզիկապես ոչնչացնել այնտեղ ուղևորվող ինքնաթիռները»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգի կոմիտեն, ինչպես սպասվում է, Անկախության օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկի հարցը, թե արդյոք լրացումը հավանության կարժանանա։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: