ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել չի ստացվի. Զոհրաբ Մնացականյան

Sputnik / Asatur Yesayants

Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունը: Հունիսի 27-ին մամուլի ասուլիսին այս մասին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունները, հայտնում է News.am-ը

Մեկնաբանելով ադրբեջանական կոլլեգիայի հայտարարությունները՝ որոշ փաստաթղթերի և առաջարկների մասին, նախարարը նշել է, որ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ:

Նրա խոսքով՝ հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ այն ընթանում էր լարվածության աճի պայմաններում, ինչը չէր կարող չանդրադառնալ հանդիպման վրա:

Այդ կապակցությամբ կողմերը քննարկել են լարվածության նվազեցման հնարավորությունները, թե ինչպես խուսափել հետագա քայլերից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը:

Նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի  պահպանել իրավիճակը բանակցությունները շարունակելու համար: Որպես բաղադրիչ նա նշել է մարդկանց միջև շփումների անհրաժեշտությունը և մթնոլորտի ստեղծումը, որը բացառում է ատելության քարոզչությունը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը  էսկալացիայի ռիսկը նվազեցնելու համար: Այս համատեքստում նախարարը նշել է Դուշանբեի և նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:

Նախարարը հիշեցրել է, որ զոհերի և հրադադարի ռեժիմի խախտումների առկայության դեպքում առաջնային է դառնում միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու և Կասպրշիկի խմբի հնարավորությունների ավելացման անհրաժեշտությունը: Այդ առաջարկները նոր չեն, դրանք ուղղված են իրավիճակի կայունության պահպանմանը, նկատել է ԱԳ նախարարը:

«Մենք չենք հավատում, որ լարվածության պայմաններում հնարավոր է արդյունավետ առաջընթաց: Բանակցություններում  սպառնալքիների լեզուն չի աշխատում: Մենք հավատում ենք մեզ և մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել չի ստացվի», - ասել է նա:

Ինչ վերաբերում է բանակցություններում Արցախի մասնակցությանը, ապա մեզ համար դա առաջին հերթին բանակցությունների արդյունավետության բարձրացման համար է, նշել է նախարարը: Բանակցությունների բովանդակության առումով նախարարն ընդգծել է Արցախի կարգավիճակի և ճանաչման և ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրականացման հարցերը:

Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպման մասին կհաղորդվի, երբ այն համաձայնեցվի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: