ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ նախարարին. «Ի՞նչ հիմքով է հետաձգվել տեղապահի ընտրությունները»

Ստամբուլի նահանգապետարանը հունիսի 26-ին  գրություն էր ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան, որում առանց որևէ պատճառ նշելու պահանջել էր 1 շաբաթով հետաձգել տեղապահի ընտրությունները: Նամակի հիման վրա էլ պատրիարքարանը հայտարարություն էր տարածել՝ համայնքին տեղեկացնելով, որ տեղապահի ընտրությունները նախօրոք սահմանված հունիսի 27-ի փոխարեն կանցկացվի հուլիսի 4-ին:

Այս առիթով Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում է ուղարկել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ հետաքրքրվելով, թե որոնք են հետաձգման պահանջի պատճառները, գրում է Ermenihaber-ը:

Փայլանը մեջլիս ներկայացրած հարցապնդման մեջ շարադրել է հետևյալ հարցերը:

1.  Ի՞նչ հիմնավորմաբ եք փոխել Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի կողմից սահմանված տեղապահի ընտրությունների ամսաթիվը:

2. Ինչպես գիտենք, 2017-ի փետրվարի 16-ին տեղապահի ընտրություններ էին անցկացվել, սակայն հենց հոգևորականների հավաքի ժամանակ Ստամբուլի նահանգապետարանը ուղարկած գրությամբ այդ ընտրությունը չեղյալ էր համարել: Ձեր նախարարությունը ինչու՞ և ի՞նչ օրենսդրության վրա հիմնվելով է միջամտում կրոնական կառույց հանդիսացող հայոց պատրիարքարանի ներքին գործերին:

3. Թուրքիայի սահմանադրական դատարանը 2019-ի մայիսի 23-ին կայացրած որոշմամբ «կրոնական ազատությունների խախտում» էր համարել տարներ շարունակ պատրիարքական ընտրությունները խոչընդոտելը: ՍԴ որոշումից հետո տեղի ունեցած այս միջամտությունը արդյո՞ք այդ խախտումների շարունակությունը չէ:

4. Ձեր նախարարությունը պատրիարքական ընտրություններին միջամտելիս 1863 թվականին ընդունված ազգային սահմանադրության ո՞ր հոդվածների վրա է հիմնվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: