ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերխնդիր եմ համարում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ռեսուրսների մոբիլիզացիան. Արշավիր Ղարամյան

«Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն Արցախի անվտանգային միջավայրի վրա: Ասվածի տակ պետք է հասկանալ նաև Հայաստանը, որովհետև Արցախն ու Հայաստանը անվտանգային նույն համակարգում են, և առկա մարտահրավերները ընդհանուր են», - այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:

«Մեր անվտանգության համար առաջին սպառնալիքը Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերություններն են, Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք ներկայացված չլինելը: Սրանով և մի շարք գործոններով պայմանավորված՝ բարձր է մնում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, հատկապես, որ դրա մասին ուղիղ խոսում են Ադրբեջանում:
Մյուս կողմից, աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսները ևս վատ ազդակներ են փոխանցում, և, անկախ այն հանգամանքից, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման կամ դրանք նվազագույնի հասցնելու գործում, տարածաշրջանային գործընթացները իրավիճակային փոփոխությունների նոր ռիսկեր են պարունակում:
Արտաքին և ներքին վտանգները՝ որպես կանոն, իրար հետ շաղկապված են: Օրինակ, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման կամ արտաքին ուժերի կողմից Արցախի վրա տարատեսակ ներգործողությունների մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք միայն մարտադաշտում չեն արտահայտվում: Հիբրիդային պատերազմի կանոներին համահունչ՝ նկատելի են հակառակորդի գործողությունները քաղաքական, տնտեսական, տեղեկատվական հարվածների առումով, որոնք, միգուցե, առաջին հայացքից դիտարկվում են ներքին անվտանգային ռիսկերի տեսանկյունից, սակայն իրականում արտաքին հետք են պարունակում:
Ներքին անվտանգության առումով, իհարկե, խնդիր ունենք՝ մեծացնելու մեր տնտեսական զարգացման ցուցանիշները, պետական կառավարման համակարգը դարձնելու առավել ճկուն, նպաստելու ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, հասարակական առողջ հարաբերությունների հաստատմանը: Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում գերխնդիր եմ համարում մեր ժողովրդի բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ռեսուրսների մոբիլիզացիան, առանց որի շատ բարդ կլինի», - ասել է նա:
«Հայաստանն ու Արցախը միևնույն հայրենիքի տարբեր հատվածներն են, և միայն մեր ներդաշնակ գործունեությունը կապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու հարատև կենսագործունեությունը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել սերունդների առջև, ժառանգել ենք հայրենիք և արժեքներ, որոնք պետք է պահպանենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին:
Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել՝ սկսած Արցախյան շարժման սկզբնավորումից, 1990-ակաների ռազմական գործողություններին իմ ակտիվ մասնակցությունից, մինչև առաջնագծում նոր սերնդի տեխնիկական հագեցվածության նախաձեռնությունները կյանքի կոչելը, անկախ այն բանից՝ պաշտոնjա եմ եղել թե ոչ:
Պաշտոնական կարգավիճակս երբեք չի ավելացրել այն շարժառիթը, որն ունեցել եմ, քանի որ մեր պայքարը գոյություն, արժանապատվություն, ինքնություն և արժեհամակարգ պահելու գերագույն նպատակ ունի», - նշել է Արշավիր Ղարամյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: