ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ-ն ողջունել է ձերբակալվածների փոխանակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

© Sputnik / Asatur Yesayants.

ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը, տեղեկանում ենք ԵԱՀԿ-ի կայքից:

Այդ հարցը Լայչակը քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ:

Համանախագահները տեղեկացրել են հումանիտար հարցերում առաջընթացի մասին՝ ներառյալ ձերբակալվածների փոխանակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: ԵԱՀԿ-ի գործող նախագահը ողջունել է այդ հումանիտար քայլը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Լայչակի խոսքով՝ այդ քայլը ցույց է տալիս, թե «ինչպես երկխոսությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների մարդկանց համար, որոնք տուժել են հակամարտությունից»: Նա նաև աջակցություն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ու բանակցությունների գործընթացքում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:

Միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին, որը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին Մոսկվայում և հունիսի 20-ին Վաշինգտոնում, ասվում է հաղորդագրության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: