ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սոֆիայում կայացավ ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 40-րդ հանդիպումը

Հունիսի 28-ին Սոֆիայում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 40-րդ հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունն ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։

Հանդիպումը վարում էր ՍԾՏՀԿ նախագահող երկրի՝ Բուլղարիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա Զահարիևան։

Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց վերջին շրջանում ՀՀ ներքին ժողովրդավարական զարգացումները և կառավարության վերակազմավորման և օպտիմալացման գործընթացը։

Շեշտելով տարածաշրջանում ներառական տնտեսական համագործակցության կարևորությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ տարածաշրջանում գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայման անհրաժեշտությանը, ինչը հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։ Նա նշեց, որ աշխարհում կան բազմաթիվ հաջողված օրինակներ, երբ անդրսահմանային առևտուրը և տնտեսական նախագծերն օգնել են վերականգնելու ժողովուրդների և գործարար շրջանակների միջև կապերը՝ նպաստելով կայունության և խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը:

Արտակ Ապիտոնյանը մասնակիցներին տեղեկացրեց հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՏՏ ոլորտի համաշխարհային 23-րդ կոնգրեսի (WCIT 2019) մասին և ընդգծեց, որ ՀՀ-ն որպես տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ՍԾՏՀ աշխատանքային խմբի համակարգող երկիր հիշյալ կոնգրեսի շրջանակներում նախատեսում է կազմակերպել ՍԾՏՀ երկրների համար հարակից միջոցառում, ինչը կարող է նպաստել նշյալ ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու և քաղաքական առճակատման հարթակ դարձնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների փորձերն անընդունելի են, հակասում են ՍԾՏՀԿ կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կառույց: ԱԳ նախարարարի տեղակալն անդրադարձավ նաև ՍԾՏՀԿ օրակարգային այլ հարցերի՝ ներառյալ ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։

ԱԳՆԽ-ի 40-րդ հանդիպման արդյունքում ընդունվեցին բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ՝ ներառյալ ՍԾՏՀ-ում Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ։ Ավարտին տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության՝ Հունաստանին փոխանցման արարողություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: