ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Պուտինին

gazetem

Էրդողանը իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների զգալի առաջընթաց է գրանցվել, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«S-400 համակարգերի տրամադրման միջոցով մեր համագործակցությունն էլ ավելի մեծ առաջընթաց կունենա: Այդ հրթիռային համակարգերը մեր կողմից շատ են կարևորվում», - հայտնել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, որ իրենց համար ամենաշատ կարևորվող հարցերից մեկն էլ Աքքույուի ատոմակայանի շահագործումն է, որտեղ բավականին մեծ ներդրում ունի նաև Ռուսաստանը:

Ռուսաստանի նախագահ Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև շարունակվելու են մեծածավալ էներգետիկ ծրագրերը: «2018թ. երկու երկրների միջև առևտրի ծավալները աճել են 15 տոկոսով: Երկու կողմից էլ մոտավորապես 10 միլիարդ դոլարի փոխադարձ ներդրումներ են տեղի ունեցել», - նշել է նա:

Պուտինը խոսել է երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում գրանցված առաջընթացի մասին «Անցյալ տարի Թուրքիա է այցելել 6 միլիոն ռուս զբոսաշրջիկ: Սա ռեկորդային ցուցանիշ է: Ռուս զբոսաշրջիկները բավականին գումար են ծախսում Թուրքիայում, որից վերջինս ունենում է մոտավորապես 5 միլիարդ դոլար եկամուտ»,- եզրափակել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: