ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկ-2019․ Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն, տեղեկացնում է ՀԱՕԿ։

Եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն էր, ուստի Արթուր Հովհաննիսյանը նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Հիշեցնենք, որ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկին:

1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը 4։1 հաշվով պարտության էր մատնել ռումինացի Կոսմին Գիրլեանուին, իսկ կիսաեզրափակիչում 3։2 հաշվով հաղթել էր իռլանդացի Ռեգան Դալիին։

Հունիսի 30-ին Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար կպայքարի նաև Հովհաննես Բաչկովը (64 կգ)։ Ավելի վաղ Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: