ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայում Պուտինի այցին ընդառաջ տրակտորով նկարել են իշխան Վլադիմիրի 200-մետրանոց դիմանկարը

© Фото : Дарио Гамбарин

Իտալացի նկարիչ Դարիո Գամբարինը, որը կտավի և ներկերի փոխարեն օգտագործում է տրակտորը և ահռելի չափերի հասնող դաշտը, նկարել է Ռուսիայի իշխան Վլադիմիրին՝ աշխատանքը նվիրելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին Իտալիա և Վատիկան:

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում Գամբարինը բացատրել է, թե ինչու է ընտրել ռուս տիրակալին և ինչպես է նկարվել 200-մետրանոց դիմանկարը:

«Առաջին հերթին նրանց երկուսին անունն է միավորում: 2013 թվականին Ֆրանցիսկոս պապի հետ առաջին հանդիպմանը Պուտինը նրան նվիրեց Վլադիմիրյան Աստվածամոր սրբապատկերը: Ի պատասխան ցանկացա սիրալիրություն դրսևորել ու նվիրել Վլադիմիրի դիմանկարը, որը Ռուսաստանում առավել շատ պաշտվող սրբերից մեկն է»,- ասել է Գամբարինը:

Իշխան Վլադիմիրի դիմանկարը հայտնվել է ցորենի դաշտում՝ բերքը հավաքելու հաջորդ օրը: Այն մոտ 200 մետր երկարություն ունի: Իշխանը պատկերված է թփածածկ մորուքով և հին ռուսական սաղավարտով, որի գագաթը պատկերված է ուղղափառ խաչի ոճով:

Դիմանկարի մակագրությունը կատարված է ռուսերեն՝ «Սուրբ Վլադիմիր»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: