ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիների հերթական զավեշտը. քրիստոնյա թուրքերը ցանկանում են պատարագ մատուցել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում

Ադրբեջանի սփյուռքի նախարարության աջակցությամբ Վան այցելած Ադրբեջանի ‹‹Բեյնելխալք›› սփյուռքի կենտրոնի նախագահ Իսմայիլ Աղայևը և իր հակահայկական գործունեությամբ հայտնի ASİMDER կազմակերպության նախագահ Գյոսքել Գյուլբեյը գտնվել են նաև Աղթամար կղզում և արել հերթական զավեշտալի հայտարարությունը, ըստ որի՝ Աղթամարի եկեղեցին պատկանում է քրիստոնյա թուրքերին: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական Netgazete.com կայքէջում տեղ գտած հրապարակումը:

Աղբյուրի համաձայն՝ Իսմայիլ Աղայևը հայտարարելով, թե ‹‹հայերը որտեղ խաչ են տեսնում, այդ տարածքն ու եկեղեցիները յուրացնում են, նաև նշել է. ‹‹Աղթամարի կղզում գտնվող եկեղեցին հայերին չի պատկանում: Այս վայրը քրիստոնյա թուրքերի հուշարձանն է: Տարիներ առաջ հայերը այս եկեղեցու վրա գիշեր-ցերեկ գաղտագողի հայկական տառեր են գրել և մարդկանց խաբելով՝ ցույց տվել, թե այս վայրն իրենց է պատկանում: Բայց թող բոլորն իմանան, որ այս տեղը քրիստոնյա թուրքերինն է: Մենք, որպես ադրբեջանցիներ, որպես Ադրբեջանի սփյուռք, շուտով պատրաստվում ենք էական միջոցներ ձեռնարկել հայերի կողմից թուրքերի հողերը յուրացնելու դեմ››:

Աղայևը ընդգծելով, թե հայերի նպատակն այս շրջաններում Արևմտյան Հայաստանի պետություն հիմնելն է, նաև հայտնել է. ‹‹Հայերն այդ պետության և իրենց քաղաքացիների միջոցով տարածքներ են առանձնացնում Վանում և թուրքական ու քրդական գյուղերում: Մենք ուզում ենք, որ դա ամբողջ Թուրքիան իմանա: Թող Թուրքիան գիտակցի, որ հայերը միայն ավեր են անելու: Նրանց ավերը մի թիրախ է՝ ուղղված մեր տարածքներին: Հայերը Վանը մայրաքաղաք կհռչակեն, այնպես, կարծես թե այս շրջանում ոչ թուրք է ապրել, ոչ քուրդ, ոչ էլ՝ ադրբեջանցի: Կարծես թե այստեղ միայն հայեր են ապրել, մենք էլ հայերի մնացորդներն ենք: Նրանք սուտ են խոսում: Նրանց շունչն անգամ կեղծ է: Նրանց միակ երազանքը ծովից ծով Հայաստան ստեղծելն է և այդ առումով մեծ տերությունների աջակցությամբ ու բռնի կերպով գրավված Ղարաբաղն էլ են թաքցնում: Սակայն մեր պետությունը հզոր է: Ամեն պահ կարող ենք Ղարաբաղն ազատել գրավումից: Նրանք միայն երազում կտեսնեն Վանը, Կարսը, Աղրըն, Արդահանն ու Իգդիրը որպես հարազատ հող իրենց պետությանը կցելը: Ամեն մի թիզ հողում, ամեն անկյունում մի մուսուլմանի արյունն է թափված: Այս տարածքները մեր պապերի արյամբ են հունցված››:

Նրան ձայնակցելով՝ հերթական հերյուրյանքով է հանդես եկել նաև «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության` ASİMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը՝ նշելով, թե Աղթամարի եկեղեցին, այսինքն՝ մեր հայկական Սուրբ խաչը պատկանում է պեչենեգ թյուրքերին. ‹‹Մենք ոչ մեկի պատարագին և աղոթքին դեմ չենք, կարող են գալ և իրենց պատարագը մատուցել: Միայն թե դա չքաղաքականացնեն: Այստեղ հայկական դրոշ ծածանելով և հայկական պարեր պարելով՝ ոչ թե պահպանում են այդ պատարագի կրոնական բնույթը, այլ՝ քաղաքական բնույթ հաղորդում դրան: (…) Մենք էլ ենք շուտով Ադրբեջանի սփյուռքի նախարարության աջակցությամբ այստեղ պատարագ կազմակերպելու: Կովկասյան շրջանի քրիստոնյա թուրքերի հետ այստեղ մի միջազգային ոգեկոչման արարողություն ենք անելու: Հայերն այս եկեղեցին իրենցն են համարում, այնինչ դրա վրա մի զարդաքանդակ կա, որում ձի է քանդակված: Այդ ձիու ձիավորը, 180 աստիճան շրջվելով, նետ է արձակում: Համայն աշխարհի պատմաբաններն ընդունում են, որ դա թյուրքերին պատկանող առանձնահատկություն է: Բացի այդ, դարձյալ ձիու աջ ազդրի վրա կիսալուսին է պատկերված, որը դեռ նախքան թուրքերի կողմից իսլամի ընդունումը առկա էր թյուրքերի շրջանում: Հենց այդ նշանը ցույց է տալիս, որ այս եկեղեցին թուրքերին է պատկանում: Հետագայում թուրքերը, երբ իսլամ ընդունեցին, քրիստոնեական եկեղեցին մնաց հայերին, ովքեր որպես այս շրջանի քրիստոնյա ժողովուրդ՝ հիշատակի արարողություններ են անում այստեղ: Տա Ալլահը, շուտով տեսնենք, որ այս եկեղեցին այլևս պատկանում է քրիստոնյա թուրքերին: Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանելու››:

Ի՞նչ կարելի է ասել պատարագը ոգեկոչման արարողությունից անգամ չզատող այս հակահայ գործիչներին, ովքեր իրենք անգամ չեն հավատում այդ հերյուրանքներին և ակնհայտորեն պատվեր են կատարում՝ փորձելով վերջին մոմը ևս մարել Արևմտյան Հայաստանում…

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: