ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Առաջինը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Այս մաիսն հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը:

Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպմանը տիկին Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի և հանդիպումների մասին, ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը։

Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության որբերի Արամ Պեզիքյան թանգարան։ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի և թանգարանի պատասխանատու Գրիգոր Ալուզյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է թանգարանի տարածքով, ծանոթացել թանգարանի ստեղծման պատմությանն ու ցուցանմուշներին։ Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։ Աննա Հակոբյանը եղել է նաև ‹‹Թռչնոց բույն›› մանկատանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: