ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկայի և Ռուսաստանի միջև սառույցը հալչում է

MIKHAIL KLIMENTYEV/AFP/Getty Images

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օրերս Օսակայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումն առաջին հայացքից հիմք է տալիս ենթադրելու, որ երկու երկրների հարաբերություններում  որոշակի բարելավման միտում է նկատվում:

Նախագահները քննարկել են հարցերի մի ամբողջական փաթեթ` հայտարարելով, որ հարաբերությունների բարելավումը երկու երկրների և ամբողջ աշխարհի շահերից է բխում։

Մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Թրամփը նշել է նաև, որ Պուտինը` «հիանալի տղա է և արտակարգ մարդ», իսկ բուն հանդիպումը նա բնութագրել է մեկ բառով` «հրաշալի էր»։

Ռուսաստանի առաջնորդն, իր հերթին, այս հանդիպումը լավ հնարավորություն է որակել Հելսինկյան պայմանավորվածությունները շարունակելու համար։

Բացի Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում տիրող իրավիճակից կողմերը քննարկել են նաև մի շարք երկկողմ հարցեր, այդ թվում առևտրաշրջանառությունը խթանելուն և սպառազինության վերահսկողությանը վերաբերող:

Ուշագրավ է այն, որ հանդիպմանը որոշում է կայացվել ստեղծել գործարար խորհուրդ կամ խորհրդատվական մեխանիզմ, որը կնպաստի առևտրաշրջանառությանը խթանելուն: Թրամփի խոսքով` երկրների միջև առևտրաշրջանառության ցածր մակարդակը «պարզապես ծիծաղելի է»:

Նշենք, որ չնայած Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, ԱՄՆ-ի մի շարք գործարարներ հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական շուկայում աշխատելու հարցում: Սակայն երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակը շարունակում է շատ ցածր մնալ:

Հատկանշական է նաև, որ  բանակցությունները որոշակի նախադրյալներ ստեղծեցին զենքի սահմանափակման համար: Ռուսաստանի նախագահի խոսքերով, արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներին հանձնարարվել է խորհրդակցություններ անցկացնել Միջուկային հարձակողական սպառազինությունների START պայմանագրի երկարացման հարցի շուրջ, որն ավարտվում է 2021 թվականին:

Ինչպես երևում է և´ բանակցությունների արդյունքից, և´ առաջնորդների հայտարարությունների,ց երկու երկրների հարաբերություններում որոշակի ջերմացում է նկատվում: Ամենից առաջ Թրամփ-Պուտին հադիպումը և հարաբերությունների կարգավորումը կարևոր է ներկայում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի տեսանկյունից:  Սակայն կհաջովի՞ նրանց պահպանել դրական տրամադրվածությունը և խոսքից գործի անցնել՝ միանշանակ ասելը դժվար է:

Իրականում, կարելի է ասել, որ ներկայումս ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կախված են 2020թ.-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններից և երկրում տիրող հակառուսական տրամադրությունների աստիճանից: Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններն ընտրությունների նախաշեմին վտանգ ներկայացնեն Թրամփի վարկանիշին, ապա վերջինս  չի ձեռնարկի քայլեր` հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: