ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հուլիսի 7-ից հայ բժիշկները Հալեպի բնակչությանը ծառայություններ կմատուցեն բացառապես անվճար հիմունքներով

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և Հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հուլիսի 3-ին հյուրընկալել են Ալ-Իհսան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հալեպ քաղաքում հումանիտար իրավիճակի հարցը, շեշտադրվել է հատկապես որակյալ բժշկական ծառայությունների խիստ պակասը քաղաքի առավել տուժած թաղամասերում։ Ձեռք‭ ‬է‭ բերվել‭ պայմանավորվածություն,‭ ‬‬որ‭, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, Սիրիայում հայկական հումանիտար‭ ‬առաքելության խմբի ‭‬կազմում‭ ‬‬ընդգրկված‭‭ մանկաբույժին և գինեկոլոգին հնարավորություն‭ կընձեռվի իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել ըստ ՄԱԿ-ի կարիքների գնահատման սանդղակի ընտրված վայրում՝ ծրագրի շրջանակում գործող բժշկական կենտրոնում։

Հուլիսի 7-ից հայ բժիշկները ծառայություններ կմատուցեն Հալեպի բնակչությանը՝ բացառապես անվճար հիմունքներով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: