ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին փլուզման վտանգի մեջ է

Թուրքիայի Կեսարիայի նահանգի Թոմարզա շրջանում (հայկական նախկին Տոմարածին գյուղ)  հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվում: Եկեղեցու տանիքի քարե սալիկները ճաքեր են տվել, կոտրվել, իսկ պատերի ստորին հատվածներում ծեփերը թափվել են: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը

Թոմարզայի մշակութային միության նախկին ղեկավար Հասան Գյուրբյուզը հայտնել է, որ եկեղեցին փլուզման վտանգի մեջ է: 

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 1837թ. (1570թ.) տեղական քանդակագործական հատուկ արվեստով և աղյուսներով:  1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո  եկեղեցին որպես պահեստ և կինոսրահ  են օգտագործել, իսկ հետագա շրջանում այն լքվել է: Անտարբերության մատնված եկեղեցու քիվերը նույնպես կոտրվել են: Տանիքը խոտով է ծածկվել:

Նշվում է, որ Կեսարիայի հուշարձանների պահպանության վարչության նախաձեռնությամբ, մշակույթի և բնության ժառանգության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ զեկույց է պատրաստվել, որտեղ ներկայացվել է եկեղեցու վերականգնման ծրագիրը: Բայց պատմական եկեղեցին այդպես էլ չի վերանորոգվել: 

Հասան Գյուրբյուզը նշել է, որ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին պատմական և ճարտարապետական կառուցվածքով կարևոր մշակութային ժառանգություն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: