ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ հինգերորդ զեկույցը

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի համաձայն ներկայացվող Հայաստանի հինգերորդ զեկույցի քննարկումը՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդում ներկայացված 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը: Իր խոսքում նա անդրադարձավ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող այն քայլերին, որոնք բխում են մարդու իրավունքներին վերաբերող միջազգային, այդ թվում` փոքրամասնություններին առնչվող հատուկ նշանակության փաստաթղթերից, այդ թվում՝ ԵԽ ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան: Նա կարևորեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովող ինստիտուցիոնալ համակարգը, մասնավորապես` ընդգծեց 2019թ. մայիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ուժի մեջ մտած Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի վերակազմավորման փաստը:

Քննարկմանը մասնակցում էր նաև Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին ԵԽ շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի՝ Հայաստանի փորձագետ Արայիկ Նավոյանը, ով ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը պետությունների կողմից զեկույցների պատրաստման և դրանց հետագա կիրարկման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձավ Ազգային փոքրամասնությունների մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման հարցերին, ինչից հետո մանրամասն քննարկվեց զեկույցի նախագիծը և բանախոսները պատասխանեցին բարձրացված հարցերին: 

Հանդիպման կազմակերպմանն աջակցություն էր ցուցաբերել ԵԽ երևանյան գրասենյակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: