ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

ԵԽԽՎ նախագահը ափսոսանք է հայտնել Ուկրաինայի կայացրած որոշման հետ կապված

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նախագահ Լիլիան Մորի Մասկիյեն ափսոսանք է հայտնել Ուկրաինայի որոշման պատճառով, որով չեղարկվել է ԵԽԽՎ-ին իր խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու հրավերը։ Հիշեցնենք՝ ընտրությունները նախատեսված են հուլիսի 21-ին։

 Լիլիան Մորի Պասկիյեն, պատասխանելով Վերին Ռադայի նախագահի նամակին, նշել է, որ Վեհաժողովը երկարամյա փորձ ունի Ուկրաինայի հետ դիտորդական առաքելություններում աշխատելու, ինչը նպաստել է երկրում զգալի բարելավումների՝ իրավական ու ընտրական բարեփոխումների առումով։

 «Պետք է ընդգծել, որ Ուկրաինան, որպես Եվրախորհրդի անդամ, գտնվում է Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի ներքո և պարտավորվում է Վեհաժողովին հրավիրել նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը», - ավելացրել է ԵԽԽՎ նախագահը։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 3 կմ/ժ
-2 C°
 
-7°   
25.01.2020
-6°   
26.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: