ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 657,47 դրամ ԱՐԾԱԹ - 269,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 602,3 դրամ

Մենք հետամուտ ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի. Մասիս Մայիլյան

Մենք սերտ համագործակցության մեջ ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: 

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ այս  մասին այսօր լրագրողների   հետ  ճապազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ցանկացած    
հանդիպումից առաջ և հետո երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ են   ունենում: 
«Մենք մշտապես կարևորել ենք Արցախի  մասնակցությունը բանակցային գործընթացին, և այն  մեր  օրակարգային հարցերից է: Ուրախալի է, որ Հայաստանի նոր իշխանություններն ավելի  ակտիվ են այդ հարցն առաջ տանում, և համոզված եմ, որ այն կունենա իր դրական  արդյունքները», - ավելացրել է Մ. Մայիլյանը:
Խոսելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման    մասին՝ Մ. Մայիլյանը մասնավորապես ասել է. «Տարածքային ամբողջականության  վերակամնգնումը մեր առաջնահերթություններից  է. չէ-որ  Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի  որոշ հատվածներ դեռևս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք  ժամանակ առ ժամանակ այդ հարցը բարձրաձայնելու ենք՝ հանրային հնչեղություն տալու  համար: Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան Արցախինը: Մենք հետամուտ ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը  վերականգնվի: Եթե որոշ մարդիկկանց համար դա տարածք է, մեզ համար այն հայրենիք է, որն ամրագրված է ԱՀ Սահմանադրության մեջ»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 5 կմ/ժ
20 C°
 
12°  23° 
17.10.2019
12°  24° 
18.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: