ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք Ռուբեն Շուգարյանին շնորհակալ ենք, բայց այդ գաղափարի կյանքի կոչումը կնշանակեր Արցախի կարգավիճակի նվազեցում. Բաբայան

Արցախում Ռուբեն Շուգարյանի առաջարկը ԼՂՀ ներկայացուցչին հայկական պատվիրակության կազմում ներառելու հնարավորության մասին անընդունելի են համարում:

1991-1992 թվականներին Հայաստանի նախագահի օգնական, ԱԳ նախկին փոխնախարար և ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան, 2009 թվականից Տաֆտսի համալսարանին առընթեր Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը այս գաղափարը հայտնել էր Tert.am-ի հետ հարցազրույցում:

Այս նախաձեռնությունը մեկնաբանելով NEWS.am-ի հետ զրույցում՝ Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ Արցախի կարգավիճակը որպես բանակցությունների և հակամարտության կողմ գրանցված է միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ 1994 թվականի Բուդապեշտյան գագաթաժողովի:

«Մենք Ռուբեն Շուգարյանին շնորհակալ ենք բարի մտադրությունների համար, բայց այդ գաղափարի կյանքի կոչումը կնշանակեր Արցախի կարգավիճակի նվազեցում: Մենք նախընտրում ենք շարունակել պայքարը հանուն բանակցություններին լիարժեք մասնակցության՝ գիտակցելով, որ այդ պայքարը երկարատև ու դժվարին կլինի: Բայց սա միակ ճանապարհն է»,- շեշտել է Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի համար ևս այս առաջարկը բազմաթիվ խնդիրներ կստեղծի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: