ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Հունաստանում կայացած ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը

EPA / UPG

Հունաստանի «Նոր դեմոկրատիա» առաջատար ընդդիմադիր աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հաղթել է հուլիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 39,83 տոկոսը, փոխանցում է ТАСС-ը:

Քվեաթերթիկների 96,15 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ «Նոր դեմոկրատիա»-ն երկրի 300-տեղանոց միապալատ խորհրդարանում կունենա 158 տեղ, ինչը նրան թույլ կտա ինքնուրույն կազմել կառավաություն:

Վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ծայրահեղ ձախ ուժերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ) ստացել է քվեների 31,55 տոկոսը (86 տեղ), «Փոփոխությունների շարժում» (ԿԻՆԱԼ) ձախ կենտրոնամետ կուսակացական միավորումը՝ 8,05 տոկոսը (22 տեղ), Հունաստանի Կոմկուսը՝ 5,32 տոկոսը (15 տեղ), նախկին լրագրող Կիրիակոս Վելոպուլուսի վերջերս հայտնված ծայրահեղ աջ «Հունական որոշում»-ը,՝ 3,71 տոկոսը (10 տեղ), ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսի «ՄԵՌԱ25» ձախ շարժումը՝ 3,45 տոկոսը (9 տեղ):

Ցիպրասն ընդունել է իր պարտությունը և հայտարարել, որ հուլիսի 8-ին Միցոտակիսին կընդունի իր նստավարյում և «նրան կհանձնի վարչապետի առանձնասենյակը, ինչպես որ ենթադրվում է քաղաքական մշակույո ունեցող երկրում»:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 8 կմ/ժ
17 C°
 
14°  27° 
18.09.2019
15°  29° 
19.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը