ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԳՆ-ն Ջիբրալթարում լցանավի կալանումը ծովահենության ակտ է որակել

© AP Photo/Marcos Moreno

Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին բրիտանական տրույթի) իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանումը ծովահենության ակտ է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այդ մասին, ինչպես հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը, հուլիսի 8-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: 

«Լցանավի կալանումը ծովահենություն է: Թեհրանը վճռականապես մերժում է նման գործողությունները, որոնք լարվածության սաստկացման են հանգեցնում տարածաշրջանում»,- մեջբերում է Մուսավիի խոսքը հեռուստաալիքը: Նա նաեւ նշել է, որ նավթատար նավը չի մտել որեւէ տարածքային ջրեր: Մուսավին նշել է, որ Իրանը շարունակում է ձեռնարկել լցանվի ազատմանն ուղղված գործողություններ եւ կանոնավոր շփումներ է պահպանում եվրոպացի դիվանագետների հետ: «Մենք Լոնդոնից պահանջում ենք հնարավորինս շուտ ազատել նավթատար նավը»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Պիրենեյան թերակղզու ափին բրիտանական տիրույթի իշխանությունները հուլիսի 4-ին կալանել են Պանամայի դրոշի ներքո Grace 1 լցանավը՝ կասկածելով, թե այն նավթ է տարել Սիրիա ի խախտումն պատժամիջոցների:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: