Հայաստանն իսկապես դիպել է իմ սրտին և ոգեշնչել ինձ. Լորենցո Քուին
Հանրահայտ իտալացի քանդակագործ Լորենցո Քուինը բավականին տպավորված է հեռացել Հայաստանից, հայտնում է NEWS.am-ը:
«Հայաստանն իսկապես դիպչել է իմ սրտին և ոգեշնչել ինձ»,- ասում է քանդակագործը։
Լորենցո Քուինը Հայաստանում էր «Նարեկացի» արտ-նախագծի հեղինակ Յուլիաննա Պարակշիևայի հրավերով։ Յուլիաննան և քանդակագործը Հայաստանում միասին աշխատում են մի շարք նախագծերի իրականացման վրա, քննարկվում է նաև վերջինիս քանդակը Հայաստանում ցուցադրելու հնարավորության հարցը:
«Լորենցո Քուինի աշխատանքներով վաղուց եմ հետաքրքրված։ Իտալիայում առավել մոտիկից եմ ծանոթացել նրա քանդակներին, շփվել վերջինիս հետ։ Առավել տպավորված նրա աշխատանքով՝ անմիջապես մտածեցի՝ ինչո՞ւ չհրավիրել նրան Հայաստան ու մեր երկրում մշակութային ծրագրեր չիրականացնել։ Շատ ուրախացա, երբ Լորենցոն ընդունեց առաջարկս: Հիանալի ու բավականին մշակութային լի օրեր ենք անցկացրել Հայաստանում»,- նշում է Յուլիաննա Պարակշիևան։
Եռօրյա այցի ընթացքում վերջինս ճանաչողական այցեր է կատարել ՀՀ-ում՝ լինելով Դիլիջանում, Էջմիածնում՝ ծանոթանալով հայկական մշակույթին։
«Սա պարզապես հիանալի երկիր է, որտեղ այնքան շատ բան կա բացահայտելու: Ես շնորհակալ եմ հյուրընկալ և առատաձեռն Յուլիաննա Պարակշիևային՝ այս հիասքանչ երկիրն ինձ ցույց տալու համար»,- նշում է Լորենցո Քուինը։
Քանդակագործի մասնակցությամբ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել նաև հանրային քննարկում՝ «Ինչպե՞ս է ձևավորվում քաղաքային միջավայրը հանրային արվեստի միջոցով, և ինչպե՞ս է ժամանակակից արվեստն անդրադառնում ստեղծագործական ներուժի վրա» խորագրով:
Իտալացի քանդակագործին հյուրընկալել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան: Նա նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները:
«Մենք հիանալի հանդիպում ունեցանք նախագահի հետ, ինձ համար մեծ պատիվ էր։ Նա ֆանտաստիկ և շատ մշակութային է։ Մենք մի քիչ խոսեցին իմ հայրիկի, իմ անցյալի, ինչպես նաև՝ ապագայի ծրագրերի մասին, որոնք ունենք Հայաստանում և աշխարհում»,- հանդիպման մասին ասում է քանդակագործը։
Հայաստանից մեկնելիս վերջինս Instagram-ի իր պաշտոնական էջում խորհուրդ է տվել մարդկանց Հայաստանը ներառել պարտադիր այցելությունների ցանկում։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 1,54 կմ/ժ