ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

Մահացել է ծանրորդ Աղասի Աղասյանը

Այսօր 30 տարեկան հասակում կյանքից հեռացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը, հաղորդում է Armsport-ը:

Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ծանրամարտիկ Աղասի Աղասյանն իր վարած Opel Astra մակնիշի 35 VG 013 համարանիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ - Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Ա․ Աղասյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Հակոբ Լոբասյանը և 33-ամյա Վարդան Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։

Այսօր 30-ամյա Աղասի Աղասյանը գիտակցության չգալով մահացել է:

Աղասյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է, Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն: Առաջին մարզիկն է, որը Ունիվերսիադայում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի համար: Տարբեր տարիների մասնակցել է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:

Իր ցավակցական խոսքն է ասել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 5 կմ/ժ
14 C°
 
16°  28° 
01.06.2020
16°  28° 
02.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: