ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դալայ լաման ասել է, թե ինչու է քննադատաբար տրամադրված Թրամփի նկատմամբ

Рамблер/новости

Դալայ լաման աշխարհի տասնյակ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից կրթության փիլիսոփաների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, թե ինչու է վերջին շրջանում քննադատաբար տրամադրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, փոխանցում է NEWS.am-ը:

«Վերջին շրջանում քննադատաբար եմ տրամադրված ԱՄՆ նախագահի նկատմամբ... Ինձ դուր չի եկել նրա արտահայտությունն առ այն, որ Ամերիկան առաջին տեղում է: Այդպիսի երկիրը չպետք է մտածի միայն իր մասին: Դա նեղ մտածողություն է»,- Դհարամսալայում իր նստավայրում անցկացված «Մարդու կրթությունը 3-րդ հազարամյակում» առաջին միջազգային համաժողովում ասել է Դալայ լաման:

Աշխարհահռչակ հոգևոր առաջնորդը նաև հիշել է «սոցիալիստական համակարգը» և ԽՍՀՄ-ին: «Մոտիվացումն արտակարգ էր:  Բայց մարդուն, որը պետք է կյանքի կոչեր հրաշալի գաղափարները, չէր բավականացնում բարոյականությունը, և նա նեղ մտածողություն ուներ»,- կարծում է Դալայ լաման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: