ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավիճակը Վենեսուելայում. ի՞նչ ակնկալել Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության միջև բանակցություններից

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բարբադոս կղզում երկրի ընդդիմության հետ բանակցությունների մեկնարկի մասին: Բանակցությունները տևել են 5 ժամ, որոնց ավարտից հետո Նիկոլաս Մադուրոն վստահություն է հայտնել, որ «եթե ամերիկացիները չմիջամտեն», հնարավոր կլինի համաձայնության հասնել:

Հատկանշական է, որ մայիսին Օսլոյում կայացած բանակցություններից հետո, որոնք այդպես էլ որևէ արդյունք չարձանագրեցին, ընդդիմությունը երկար ժամանակ հայտարարում էր, որ հրաժարվում է բանակցությունների երկրորդ փուլից: Իսկ ավելի ուշ ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարեց, որ իր կողմնակիցները «չեն վախենում Նորվեգիայում նախատեսվող բանակցություններից», եթե դրանք կօգնեն հասնել իրենց կողմից դրված երեք պայմանների կատարմանը՝ Մադուրոյի կողմից իշխանության բռնազավթման վերացմանը, անցումային կառավարության ձևավորմանը և արդար ընտրությունների անցկացմանը:

Անշուշտ, իշխանությունների շարժառիթները բոլորովին այլ են և առաջին հայացքից այս բանակցությունները, որքան էլ երկար ձգվեն և որքան էլ մեծ լինի միջազգային հանրության աջակցությունը, դժվար շոշափելի արդյունքներ ունենան: Սակայն կարևորն այստեղ բանակցությունների փաստն է, ինչն իր հերթին մի կողմ է դնում Վենեսուելայում իրավիճակի հանգուցալուծման ուժային սցենարը:

Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների առկայությունը բխում է նաև Միացյալ Նահանգների շահերից: ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների համար առնվազն անցանկալի է իրավիճակի սրումը Վենեսուելայում: Դրա մասին է վկայում նաև այն, որ ընդդիմությունը, չնայած նախապես արած իր հայտարարություններին, որ չի պատրաստվում գնալ բանակցությունների, այնուամենայնիվ, նստեց բանակցային սեղանի շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: