ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ-ում ներկայացուցչի գրասենյակ կստեղծվի

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի մասով, և վերջինիս աջակցող գրասենյակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 61 կողմ, 20 դեմ և 16 ձեռնպահ ձայներով:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նշել էր օրենքի նախագիծը ներկայացնելու պատճառը:  «2003-ի դեկտեմբերին կառավարությունն ընդունեց ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի մասին որոշումը, այնուհետև 2017-ին փոփոխություններ եղան, ընդունվեց նոր որոշում: Տարիների ընթացքում լիազոր ներկայացուցիչը համատեղությամբ պաշտոնավորել էր մի շարք աշխատանքներում՝ փաստացի համատեղելով նաև ՄԻԵԴ-ում ներկայացուցչի պաշտոնը: Եվ ի պաշտոնե նաև Արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը համակարգում էր այն աշխատանքները, որոնք իրականացվում էին արդարադատության նախարարության ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչության միջոցով։ Դա կոչված էր աջակցելու լիազոր ներկայացուցչին իր լիազորությունների իրականացման հարցում: Վերջին տարիներին Եվրոպական դատարանը, ներդնելով աշխատանքային նոր մեթոդներ, պարզեցված վարույթների շրջանակում արագացրել է հաղորդակցությունը ՀՀ կառավարության հետ: Ներկայում լիազոր ներկայացուցչի գործառույթներն իրականացնում է վարչապետի խորհրդականը, ով նաև համատեղության կարգով կառավարության ներկայացուցիչն է Եվրոպական դատարանում: Եվ այս պահին մենք ունենք խնդիր՝ բավարար հստակությամբ ամրագրված չեն լիազոր ներկայացուցչի և նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ շփումները, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում»,- ներկայացրել էր Ասատրյանը:

Ահա այս անհրաժեշտությունից ելնելով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ լիազոր ներկայացուցչի մասով և վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Բացի այդ, օրենքով նախատեսվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զբաղվի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում շահերի ներկայացման, վճիռների կատարման ուղղությամբ և այլն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: