ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի նոր կառավարությունը ստանձնեց է իր լիազորությունները

Philippine Canadian Inquirer

Այսօր տեղի ունեցավ Հունաստանի նոր` արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության կազմած կառավարության երդմնակալության արարողությունը: Այն անցկացվում էր Հունաստանի նախագահական պալատում նախագահ Պրոկոպոլիս Պավլոպուլոսի ներկայությամբ:

Մինչ այդ` հուլիսի 8-ին, կայացել էր նաև Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Մոցոտակիսի երդմնակալության արարողությունը: Միևնույն օրը երեկոյան հայտարարվել էր նոր կառավարության կազմը, որը վարչապետից բացի ներառում է  50 անդամ` 18 նախարար և նախարարների 32 տեղակալներ: Վարչապետի տեղակալ է նշանակվել իրավաբան Պանայոտիս Պիկրամմենոսը, ով 2012թ. եղել է կառավարության ժամանակավոր ղեկավար խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով:

Վարչապետ Միցոտակիսը նոր կաբինետի անդամների կազմ է ներառել երկու տասնյակ տեխնոկրատների, ովքեր ավելի վաղ գործունեություն են ծավալել ֆինանսների, բանկային, ներդրումների, արդյունաբերության, բիզնեսի, գիտական հետազոտությունների, ինֆորմատիկայի և այլ ոլորտներում:

Հունաստանի նոր խորհրդարանում ներկայացված կլինի ընդհանուր 6 կուսակցություն: Մինչ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունները իշխող ձախ ծայրահեղական ուժերի «ՍԻՐԻԶԱ» կոալիցիան պարտություն էր կրել` ստանալով ձայների 31,6%-ը: Երրորդ տեղը զբաղեցրել էին սոցիալիստները (8,3%), չորրորդը` կոմունիստները (5,3%), հինգերորդը` ծայրահեղ աջ «Հունական լուծում» կուսակցությունը (3,8%), վեցերորդը` «MeRA25»-ը (3,4 %): Մեկ այլ ծայրահեղ աջ «Ոսկե արշալույս» կուսակցություն խորհրդարան չի անցել:

Հունական նոր խորհրդարանի 300 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ` 158 մանդատ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը, 86` ՍԻՐԻԶԱ-ին, 22` սոցիալիստներին, 16` կոմունիստներին, 10` ծայրահեղ աջերին և 9` «MeRA25» կուսակցությանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 39,8% քվեով հաղթանակ էր տարել ընդդիմադիր, աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը` ստանալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և առանց որևէ կոալիցիայի կառավարություն ձևավորելու մանդատ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: