ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21,648.63 դրամ ԱՐԾԱԹ - 234.82 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,921.12 դրամ

ԵՄ-ն քաջալերված է ԼՂ հակամարտության այս տարվա իրադարձությունների դրական դինամիկայով. Տուսկ

AFP

ԵՄ-ն քաջալերված է ԼՂ հակամարտության այս տարվա իրադարձությունների դրական դինամիկայով։ Ուրախացնող է նաև պատրաստակամությունը` ժողովուրդներին խաղաղության պատրաստելու և մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում անելու։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Մենք նաև ՄԽ համանախագահների մտահոգությունն ենք կիսում` շփման գծի երկայնքով զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն խաղաղության համար նպաստավոր միջավայրը վերականգնելու և իրական բանակցությունների համար»,– ասաց Տուսկը։

Նրա խոսքով` հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրան անհրաժեշտ է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։

ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված հանգուցալուծում գտնելու: ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղության կառուցմանն ուղղված գործողություններին և պատրաստ է սատարել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,-ասաց Դոնալդ Տուսկը։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 5 կմ/ժ
30 C°
 
22°  35° 
19.07.2019
21°  36° 
20.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: